06.09.2020 13:00

Լուիս Էնրիկե․ «Բարսելոնան» կշարունակի տիտղոսներ նվաճել նաեւ առանց Մեսիի

Լուիս Էնրիկե․ «Բարսելոնան» կշարունակի տիտղոսներ նվաճել նաեւ առանց Մեսիի

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի որոշումը։ Կատալոնական թիմը հնարավորություն չի տվել 33-ամյա ֆուտբոլիստին հեռանալ այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Դատավարությունից խուսափելու համար Մեսին որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել «Բարսելոնայում»։

«Շատ զգայուն թեմա է։ Ես կարծում եմ, որ ակումբները վեր են անհատներից։  Անկասկած Մեսիի եւ «Բարսելոնայի» միությունը հրաշալի էր։ Լեոն իր հրաշալի խաղով զարգացման նոր խթան եղավ ակումբի համար, բայց ես կնախընտրեի, որ կողմերը հասնեին համաձայնության։ Հաճելի է շնորհակալ լինել որեւէ մեկին։

Մեսին կհեռանա հետո, իսկ «Բարսելոնան» կշարունակի տիտղոսներ նվաճել նաեւ առանց նրա, իսկ Մեսին նախկինի նման կհամարվի հրաշալի ֆուտբոլիստ այլ թիմում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

50-ամյա Լուիս Էնրիկեն «Բարսելոնայում» խաղացել է 1996-2004-ին։ Թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը նա զբաղեցրել է 2014-2017-ին՝ դառնալով Իսպանիայի կրկնակի չեմպիոն, եռակի գավաթակիր, մեկական անգամ նվաճելով երկրի սուպերգավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթն ու աշխարհի ակումբային չեմպիոնի տիտղոսը։