06.09.2020 13:34

Յայա Տուրեն հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում

Յայա Տուրեն հայտնվել է սեքսուալ սկանդալի կենտրոնում

«Բարսելոնայի» ու «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Յայա Տուրեն հայտնվել է սեքս-սկանդալի կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, 37-ամյա կիսապաշտպանին թույլ չեն տվել մասնակցել բարեգործական հանդիպմանը, որի ողջ շահույթը փոխանցվելու էր UNICEF-ի հիմնադրամին: Աղբյուրի փոխանցմամբ՝ իր խաղընկերներին առաջարկել է 19 մարմնավաճառուհի հրավիրել թիմի հյուրանոց, ինչը զայրացրել է իվուարցու խաղընկերներին. ֆուտբոլիստները պահանջել են Տուրեին թույլ չտալ մասնակցել կիրակի կայանալիք հանդիպմանը: