07.09.2020 00:26

Իսպանիան հաղթեց Ուկրաինային՝ 4։0, Գերմանիան միավորներ կորցրեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Իսպանիան հաղթեց Ուկրաինային՝ 4։0, Գերմանիան միավորներ կորցրեց, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի A դիվիզիոնի չորրորդ խմբի երկրորդ տուրում Իսպանիայի հավաքականն ընդունեց Ուկրաինայի թիմին եւ առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ պաշտպան Սերխիո Ռամոսը, աչքի ընկան նաեւ հարձակվող Անսու Ֆատին եւ կիսապաշտպան Ֆերան Տորեսը։

Իսպանիայի հավաքականը 4 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Ուկրաինան երկորրդն է՝ 3 միավոր։

Գերմանիայի հավաքականը հյուրընկալվեց շվեյցարացիներին եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։ Գերմանիան 2 միավորով երրորդ տեղում է, Շվեյցարիան եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 1 միավոր։

Ազգերի լիգա, երկրորդ տուր

A դիվիզիոն, չորրորդ խումբ

Իսպանիա - Ուկրաինա՝ 4։0 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 3, 11մ, 29, Անսու Ֆատի, 32, Ֆերան Տորես, 84

Շվեյցարիա - Գերմանիա՝ 1։1 (տեսանյութ)

Սիլվան Վիդմեր, 57 - Իլկայ Գյունդոգան, 14

B դիվիզիոն

Երրորդ խումբ

Սերբիա - Թուրքիա՝ 0։0

Հեռացում՝ Ալեքսանդր Կոլարով (Սերբիա), 49, երկրորդ դեղին քարտ

Հունգարիա - Ռուսաստան՝ 2։3 (տեսանյութ)

Ռոլանդ Շալաի, 62, Նեմանյա Նիկոլիչ, 70 - Անտոն Միրանչուկ, 15, Մագոմեդ Օզդոեւ, 33, Մարիո Ֆերնանդես, 46

Չորրորդ խումբ

Իռլանդիա - Ֆինլանդիա՝ 0։1

Ֆրեդրիկ Իենսեն, 63

Ուելս - Բուլղարիա՝ 1։0 (տեսանյութ)

Նեկո Ուիլյամս, 90+4

C դիվիզիոն, երրորդ խումբ

Կոսովո - Հունաստան՝ 1։2

Վալոն Բերիշա, 82 - Դիմիտրիս Լիմնիոս, 2, Դիմիտրիոս Սիովաս, 51

Սլովենիա - Մոլդովա՝ 1։0

Դամիան Բոհար, 28

D դիվիզիոն, առաջին խումբ

Մալթա - Լատվիա՝ 1։1

Կիրիան Նվոկո, 15 – Մեթյու Գիյոմիե, 25, ինքնագոլ

Անդորրա - Ֆարերյան կղզիներ՝ 0։1

Կլեմինտ Օլսեն, 31