07.09.2020 03:38

Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում»

Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն հաջորդ մրցաշրջանը կանցկացնի կատալոնական թիմում։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», որի հետ դարձավ Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ Չեմպիոնների լիգայի հաղթող։

«Բարսելոնայի» նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է Կոուտինյոյին տեսնել իր ղեկավարած թիմում, հաղորդում է Mundo Deportivo-ն։

28-ամյա ֆուտբոլիստն արդեն վերադարձել է եւ մարզվում է «Բարսելոնայի» հետ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Բավարիան» 8։2 հաշվով հաղթեց «Բարսելոնային», իսկ փոխարինման դուրս եկած Կոուտինյոն երկու գոլ խփեց կատալոնական թիմին, կատարեց մեկ գոլային փոխանցում։