07.09.2020 04:30

Արտուրո Վիդալը «Բարսելոնայից» պահանջում է 6 միլիոն եվրո փոխհատուցում

Արտուրո Վիդալը «Բարսելոնայից» պահանջում է 6 միլիոն եվրո փոխհատուցում

«Բարսելոնայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կատալոնական ակումբից պահանջում է մոտ 6 միլիոն եվրո փոխհատուցում պայմանագիրը վաղաժամ միակողմանի խզելու համար, հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

«Բարսելոնան» թույլ կտա 33-ամյա ֆուտբոլիստին անվճար հեռանալ այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Վիդալի հետ 2 տարվա պայմանագիր կկնքի Միլանի «Ինտերը», որտեղ նա կստանա տարեկան 6 միլիոն եվրո։

Վիդալի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։