07.09.2020 12:15

62 նոր դեպք, 32 ապաքինված

62 նոր դեպք, 32 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 62 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 845 է:

Ապաքինվել է եւս 32 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 40 հազար 121:

Մինչ այս պահը իրականացվել է 219 հազար 177 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 549 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են  70 (տղամարդ), 65 (կին) եւ 50 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 900:

275 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: