07.09.2020 13:09

Մինսկում տեղի է ունեցել հերթական բազմամարդ ցույցը

Մինսկում տեղի է ունեցել հերթական բազմամարդ ցույցը

Կիրակի օրը Մինսկում տեղի է ունեցել Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ հերթական բողոքի ցույցը։

Բողոքի ակցիաները Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ից։ Ընդդիմության կարծիքով՝ քվեարկության արդյունքները կեղծվել են, նրանք պահանջում են կրկնական ընտրություններ անցկացնել։

Կիրակի օրվա «Միասնության երթ» ակցիային մասնակցել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ։

 Հարյուրավոր ցուցարարներ բերման են ենթարկվել։ Լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակել, որոնցում երևում է, որ ակցիայից հետո քաղաքացիական հագուստով դիմակավոր մարդիկ, մահակներով զինված, ծեծում են ցուցարարներին ու բերման ենթարկում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածների թիվը հարյուրների է հասնում, ընդ որում՝ ոստիկանությունը նրանց մեծ մասին բերման է ենթարկել ակցիայի ավարտից հետո։ «Վեսնա» իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է 190 ձերբակալվածի մասին։

Ականատեսներից շատերը նշում են, որ ցույցի անցկացման վայրում շարժական ինտերնետը չի գործել։

Մինսկի փողոցներում ռազմական տեխնիկա և ջրցաններ են կայանված։

Փոխանցում է BBC-ն։