07.09.2020 13:54

Մարիա Զախարովայի սադրանքով սկանդալ է հասունացել Ռուսաստանի և Սերբիայի միջև

Մարիա Զախարովայի սադրանքով սկանդալ է հասունացել Ռուսաստանի և Սերբիայի միջև

Սերբիայի իշխանությունները խիստ զայրացել են Facebook-ում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի գրառման կապակցությամբ, որում նա Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հանդիպումը Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ համեմատել է «Հիմնական բնազդ» ֆիլմի այն դրվագի հետ, որտեղ Շերոն Սթոունի հերոսուհին սադրիչ կեցվածքով նստած է աթոռին։

Ավելի ուշ Զախարովան ասել է, որ իրեն ճիշտ չեն հասկացել, ինքը միայն նկատի է ունեցել, որ Վուչիչին աթոռ տրամադրելով հասկայական սեղանի մոտ բազմած Թրամփի դիմաց՝ ամերիկացիները անընդունելի մեծամտություն են դրսևորել։

Սակայն սերբական կողմը այս բացատրությունները չի ընդունել։

Վուչիչը հայտարարել է, որ Զախարովան «պարզունակություն և գռեհկություն» է դրսևորել։ Նա ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանում չեն գնահատում այն փաստը, որ Սերբիան Ռուսաստանի հանդեպ բարեկամաբար տրամադրված եվրոպական քիչ երկրներից մեկն է։

Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ «Զախարովան վիրավորել է բոլոր նրանց, ովքեր Ռուսաստանը և Սերբիան պաշտպանում են շատ ավելի լարված կետերում, քան Facebook-ն է»։

Փոխանցում է BBC-ն։