07.09.2020 14:41

Covid-19․ Ռեկորդային օրական ցուցանիշ Հնդկաստանում

Covid-19․ Ռեկորդային օրական ցուցանիշ Հնդկաստանում

Հնդկաստանում արձանագրվել է Covid-19-ով վարակման նոր դեպքերի ռեկորդային օրական ցուցանիշ՝ ավելի քան 90 հազար ։

Ընդհանուր թիվն, այդպիսով, այժմ կազմում է 4,1 մլն մարդ, գրել է Guardian-ը։

Այդ ցուցանիշով երկիրը շուտով առաջ կանցնի հիվանդների թվով աշխարհում երկրորդ տեղն զբաղեցնող Բրազիլիայից․ այս պահին այդ երկու երկրների միջև տարբերությունը մոտավորապես 20 հազար է։

Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 70,6 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։