07.09.2020 15:07

Սաակաշվիլիի կուսակցությունը նրան առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

Սաակաշվիլիի կուսակցությունը նրան առաջադրել է Վրաստանի վարչապետի պաշտոնում

«Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցությունը, որի հիմնադիրը Միխեիլ Սաակաշվիլին է, Վրաստանի նախկին նախագահին առաջադրել է հանրապետության վարչապետի պաշտոնի համար։

Այդ մասին երկուշաբթի հայտարարել է կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն։

Ավելի վաղ՝ օգոստոսի 27-ին, Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր է վերադառնալ Վրաստան, որտեղ հոկտեմբերի 31-ին խորհրդարանական ընտրություններ են կայանալու։

Փոխանցում է tass.ru-ն։