07.09.2020 15:56

Լոնդոնի դատարանը կքննի Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործը

Լոնդոնի դատարանը կքննի Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու գործը

Այսօր Լոնդոնի կենտորնական քրեական դատարանում կմեկնարկի WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ-ին արտահանձնելու վերաբերյալ գործի քննությունը։

2012 թ․ Ասանժը ապաստան էր գտել Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որպեսզի չհանձնվի Շվեդիային, որտեղ սեռական ոտնձգության վերաբերյալ գործ էր հարուցվել նրա դեմ։

2019 թ․ Ասանժը ձերբակալվեց դեսպանատան տարածքում  և կալանքի ենթարկվեց։

ԱՄՆ-ում Ասանժին մեղադրում են լրտեսության և համակարգչային գաղտնի ֆայլեր մուտք գործելու նպատակով դավադրության մեջ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Ասանժի համագործակցությանը ամերիկյան բանակային հետախուզության նախկին աշխատակից Չելսի Մենինգի հետ, որի օգնությամբ WikiLeaks-ի կայքում հարյուր հազարավոր հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսք էր եղել։

Փոխանցում է BBC-ն։