07.09.2020 18:10

Ճապոնիայում պայքար են սկսել «սմարթֆոն-զոմբիների» դեմ

Ճապոնիայում պայքար են սկսել «սմարթֆոն-զոմբիների» դեմ

Վերջերս ճապոներենում նոր հասկացություն է հայտնվել՝ «արուկիսումահո»․ Ճապոնիայում այսպես են անվանում այն մարդկանց, որոնք դանդաղ քայլում են փողոցում՝ գլուխները կախ, հայացքները մեխած սմարթֆոնին։ Դա հիբրիդային բառ է, որը բաղկացած է «փողոցում քայլող» և «սմարթֆոն» բառերից, և նշանակում է «սմարթֆոն-զոմբի»։

Այդպիսի բազմաթիվ մարդկանց կարելի է հանդիպել աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում․ նրանք բախվում են մյուս անցորդներին, հաջողեցնում են հայտնվել հեծանիվի,նույնիսկ ավտոմեքենայի անիվների տակ։

Ճապոնական Յամատո քաղաքում, որը Տոկիոյից 30 կմ է հեռու, որոշել են պայքարել այդ երևույթի դեմ։ Դա աշխարհում առաջին փորձը կլինի։

Վերջին ժամանակներս Յամատոյում արգելվել է փողոցում քայլելիս նայել սմարթֆոններին։

Սկզբնական շրջանում (մի քանի օր) քաղաքը վարձել էր ոչ մեծ թվով աշխատողներ, որոնք կանգնել էին երկաթուղային կայարանի մոտ՝ ձեռքներին պահած արգելող նշաններ՝սմարթֆոնի «մեջ մտած» հետիոտնի պատկերով։  Սակայն այդ կանոնը կատարելու պարտադրանքի միջոցներ Յամատոյում  չեն գործում։ Քաղաքային իշխանությունները հույս ունեն, որ բնակիչների վարքագիծը կփոխվի բնական ճանապարհով։

Փոխանցում է BBC-ն։