07.09.2020 18:52

Բրիտանիայի քաղավիացիան սնանկացման եզրին է

Բրիտանիայի քաղավիացիան սնանկացման եզրին է

Մեծ Բրիտանիայի 20 օդանավակայանների ղեկավարներ նամակով դիմել են երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնին, որում նախազգուշացրել են, որ բրիտանական տնտեսությանը անխուսափելի կորուստներ են սպասվում, եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում իշխանությունները չչեղարկեն երկիր ժամանելիս Covid-19-ի թեստավորման արդյունքներով պարտադիր կարանտինը։ Թեստավորումն առաջարկվում է բոլոր ժամանողներին հենց օդանավակայանների շենքում, նշում է Daily Telegraph-ը։

Նամակի հեղինակները նշում են, որ կառավարությունը ամենաշատը յոթ օր ունի ռազմավարությունը փոխելու համար, հակառակ դեպքում ավիացիայի և հարակից ոլորտների 110 հազար աշխատակիցներ կկորցնեն աշխատանքը։

Բրիտանիայի քաղաքացիական ավիացիայի փրկության կոչով Ջոնսոնին են դիմել նաև  խորհրդարանի մի խումբ հեղինակավոր պատգամավորներ։

Այնինչ կիրակի օրը Բրիտանիայում արձանագրվել է մայիսից ի վեր կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 2 988 հիվանդ։

Փոխանցում է BBC-ն։