08.09.2020 01:00

Իտալիան հաղթեց հոլանդացիներին, լեհերը՝ բոսնիացիներին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Իտալիան հաղթեց հոլանդացիներին, լեհերը՝ բոսնիացիներին, մյուս արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայում շարունակվում են երկրորդ տուրի հանդիպումները։

A դիվիզիոնի առաջին խմբում Իտալիայի հավաքականն Ամստերդամում հյուրընկալվեց հոլանդացիներին եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը խփեց կիսապաշտպան Նիկոլո Բարելան։

Իտալիան 4 միավորով խմբի առաջատարն է եւ մեկական միավորի առավելություն ունի Նիդերլանդների եւ Լեհաստանի նկատմամբ։

Երկրորդ տուրում լեհերը 2։1 հաշվով պարտության մատնեցին բոսնիացիներին, որոնք 1 միավորով եզրափակում են մրցաշարային աղյուսակը։

B դիվիզիոնի առաջին խմբում Նորվեգիայի թիմը մրցակցի խաղադաշտում 5։1 հաշվով առավելության հասավ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականի նկատմամբ եւ 3 միավորով երրորդ տեղում է։

Առաջատարը Ռումինիան է, որը 3։2 հաշվով հաղթեց ավստրիացիներին եւ ունի 4 միավոր։ Ավստրիան 3 միավորով երկրորդն է։

A դիվիզիոն, առաջին խումբ

Նիդերլանդներ - Իտալիա՝ 0։1 

Նիկոլո Բարելա, 45+1

Բոսնիա և Հերցեգովինա - Լեհաստան՝ 1։2 

Հարիս Հայրադինովիչ, 24, 11մ - Կամիլ Գլիկ, 45, Կամիլ Գրոսիցկի, 67

B դիվիզիոն, առաջին խումբ

Ավստրիա - Ռումինիա՝ 2։3

Կրիստոֆ Բաումգարտներ, 17, Քարիմ Օնիսիվո, 80 - Դենիս Ալիբեկ, 3, Դրագոշ Գրիգորե, 51, Ալեքսանդրու Մաքսիմ, 69

Հյուսիսային Իռլանդիա - Նորվեգիա՝ 1։5 

Պատրիկ Մաքնեյր, 6 - Մոհամեդ Էլյունուսի, 2, Էրլինգ Հոլանդ, 7, 58, Ալեքսանդր Սյորլոտ, 19, 47

B դիվիզիոն, երկրորդ խումբ

Չեխիա - Շոտլանդիա՝ 1։2

Յակուբ Պեշեկ, 11 - Լինդոն Դայքս, 27, Ռայան Քրիստի, 52, 11մ

Իսրայել - Սլովակիա՝ 1։1

Իլայ Էլմկիես, 90+1 - Միխալ Դյուրիշ, 14

C դիվիզիոն, չորրորդ խումբ

Ղազախստան - Բելառուս՝ 1։2

Աբատ Աիմբետով, 62 - Մաքսիմ Բորդաչյով, 53, Վիտալի Լիսակովիչ, 86

Ալբանիա - Լիտվա՝ 0։1

Դոնատաս Կազլաուսկաս, 50

Հեռացում՝ Էլսեիդ Հյուսայ (Ալբանիա), 87