08.09.2020 11:23

108 նոր դեպք, 471 ապաքինված

108 նոր դեպք, 471 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 108 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 44 հազար 953 է:

Ապաքինվել է եւս 471 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 40 հազար 952:

Մինչ այս պահը իրականացվել է 221 հազար 41 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 3 հազար 182 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են  68 (կին), 62 (կին) եւ 57 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 903:

276 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: