08.09.2020 15:21

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար․ Բելառուսում փոփոխություններն անդառնալի են

Լեհաստանի ԱԳՆ ղեկավար․ Բելառուսում փոփոխություններն անդառնալի են

Բելառուսի վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ երկրում փոփոխություններն անդառնալի են։

Այդ մասին այսօր հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն։

Լեհ նախարարը Բելառուսում կատարվող դեպքերը համեմատել է 1980-ականներին Լեհաստանում տեղի ունեցած իրադարձությունների հետ, երբ հանրապետությունը ձևափոխության ժամանակաշրջան էր անցնում։

«Ակնհայտ է, որ այդ փոփոխություններն անդառնալի են։ Բելառուսական հանրության մեջ արդեն չկա վախի պատնեշ։ Հաղթահարվել է նաև համաձայնության պատնեշը։ Այլևս չկա օրինակարգություն մի  իշխանության, որն իշխանություն է համարվում միայն այն պատճառով, որ կարող է ֆիզիկապես կառավարել։ Հասարակությունը հասկացել է, որ անհրաժեշտ է մեկ այլ օրինակարգություն»,- ասել է Ռաուն մամուլին տրված հարցազրույցում։

Փոխանցում է tass-ը։