08.09.2020 20:12

Միխայիլ Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Միխայիլ Եֆրեմովը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման

Մոսկվայի Պրեսնենսկյան դատարանը այսօր հրապարակել է դերասան Միխայիլ Եֆրեմովի դատավճիռը։ Նա դատապարտվել է ութ տարվա ազատազրկման՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։ Դատարանը եզրակացրել է, որ մահացու ելքով ճանապարհային պատահարի ժամանակ Եֆրեմովը հարբած է նստած եղել ղեկին։

Եֆրեմովը մեղավոր է ճանաչվել ՔՕ-ի «Ճանապարհատրանսպորտային կանոների խախտում, որն անզգուշությամբ մահվան պատճառ է դարձել» հոդվածով, որով առավելագույն պատիժը սահմանվում է 12 տարվա ազատազրկում։

Պատահարի զոհի ավագ որդին որպես բարոյական վնասի փոխհատուցում՝  Եֆրեմովից պահանջել էր 7 մլն ռուբլի, բայց դատարանը սահմանել է 800 հազար ռուբլու հատուցում։

Դատավճիռը հրապարակելուց հետո Եֆրեմովին ձեռնաշղթաներ են հագցրել։ Դերասանն ինքը որևէ կերպ չի մեկնաբանել դատավճիռը։

Փոխանցում է BBC—ն։