09.09.2020 09:32

Սերենա Ուիլյամսը 100-րդ հաղթանակը տարավ US Open-ում եւ քառորդ եզրափակիչում է

Սերենա Ուիլյամսը 100-րդ հաղթանակը տարավ US Open-ում եւ քառորդ եզրափակիչում է

38-ամյա ամերիկացի Սերենա Ուիլյամսը դուրս եկավ թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի քառորդ եզրափակիչ՝ տանելով 100-րդ հաղթանակն այս մրցաշարում։

Աշխարհի նախկին առաջին ռակետը մրցեց հույն Մարիա Սակարիի հետ եւ առավելության հասավ 3:6, 7:6, 3:6։ Պայքարը տեւեց 2 ժամ 29 րոպե։

Սերենա Ուիլյամսի հաջորդ մրցակիցը կլինի 32-ամյա բուլղարացի Ցվետանա Պիրոնկովան, որը երեխա ունենալուց հետո բաց էր թողել երեք տարի։ Պիրոնկովան 1/8 եզրափակիչում 6:4, 6:7, 6:3 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ալիզե Կորնեին։

ԱՄՆ-ի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 53,4 միլիոն դոլար է։