09.09.2020 11:00

Պաշտոնական. «Էվերտոնը» 2 տարվա պայմանագիր կնքեց Խամես Ռոդրիգեսի հետ

Պաշտոնական. «Էվերտոնը» 2 տարվա պայմանագիր կնքեց Խամես Ռոդրիգեսի հետ

Կոլումբացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվեց Լիվերպուլի «Էվերտոն»։ Անգլիական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, հաղորդում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը։

Նրա ծառայություններով հետաքրքրված էր «Էվերտոնի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։ Նրանք միասին աշխատել են Արքայական ակումբում։

Ոչ պաշտոնական տվյալով, տրանսֆերի գինը կազմել է 22 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Խամես Ռոդրիգեսը «Ռեալում» անցկացրել է 14 հանդիպում, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։