09.09.2020 11:24

199 նոր դեպք, 431 ապաքինված

199 նոր դեպք, 431 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 199 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 45 հազար 152 է:

Ապաքինվել է եւս 431 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 41 հազար 23:

Մինչ այս պահը իրականացվել է 224 հազար 559 թեսթ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 945 մարդ:

Մահացել են 2 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են  89 (կին) եւ 79 (տղամարդ) տարեկան: 

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 905:

279 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: