09.09.2020 11:50

Փոմփեոն Կոլեսնիկովային խիզախ կին է համարում և Բելառուսին սպառնում է նոր պատժամիջոցներով

Փոմփեոն Կոլեսնիկովային խիզախ կին է համարում և Բելառուսին սպառնում է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է նախապատրաստում բելառուսցի պաշտոնյաների դեմ։

«Միացյալ Նահանգները, իր գործընկերների և դաշնակիցների հետ միասին, քննարկում է հետագա անհատական պատժամիջոցներ՝ պատասխանատվության կանչելու համար նրանց, ովքեր առնչություն ունեն Բելառուսում մարդու իրավունքների խախտումներին և հալածանքներին»,- հայտարարել է Փոմփեոն։

Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է Մարիա Կոլեսնիկովայի հանդեպ իշխանությունների գործողությունների կապակցությամբ և ընդգծել է Կոլեսնիկովայի խիզախությունը՝ երկրի ղեկավարությանը հիշեցնելով, որ նրանք պատասխանատու են ինչպես Կոլեսնիկովայի, այնպես էլ մյուս ձերբակալվածների անվտանգության համար։

Փոմփեոն Բելառուսի իշխանություններին կոչ է արել դադարեցնել բռնությունները սեփական ժողովրդի նկատմամբ, ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և խելամիտ բանակցություններ սկսել բելառուսական հանրության իրական ներկայացուցիչների հետ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ բելառուսկան ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովան, ձերբակալվել է բելառուսա-ուկրաինական սահմանին՝ այն բանից հետո, երբ պատռել է իր անձնագիրը՝ այդ կերպ փորձելով խանգարել իր բռնի վտարումը երկրից։

Փոխանցում է BBC-ն։