09.09.2020 12:22

G7-ի մասնակիցները անդրադարձել են Նավալնիի թունավորմանը

G7-ի մասնակիցները անդրադարձել են Նավալնիի թունավորմանը

«Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարները հայտարարել են, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվության ենթարկի Ալեքսեյ Նավալնիի թունավորման մեղավորներին, և դատապարտել են ընդդիմադիր քաղաքական գործչի դեմ քիմիական զենքի կիրառումը։

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Եվրամիության արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը հրապարակվել է ամերիկյան պետքարտուղարության կայքում։

G7-ի նախարարները նաև նշել են, որ Նավալնիի թունավորումը Ռուսաստանում դեմոկրատիային և բազմակարծությանը հասցված ևս մի ծանր հարված է։

Փոխանցում է BBC-ն։