09.09.2020 12:53

Դադարեցվել են Covid-19-ի հեռանկարային պատվաստանյութի փորձարկումները

Դադարեցվել են Covid-19-ի հեռանկարային պատվաստանյութի փորձարկումները

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ ամենահեռանակարային պատվաստանյութերից մեկի՝ AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի գիտնականների մշակած պատվաստանյութի փորձարկումները դադարեցվել են։

Ինչպես հաղորդել է  Stat News մասնագիտական կայքը՝ հղում անելով ընկերության պաշտոնական ներկայացուցչին, կլինիկական փորձարկումները ստիպված են եղել դադարեցնել պատվաստանյութի նկատմամբ փորձարկման մասնակիցներից մեկի անսպասելի ռեակցիայի պատճառով։

Թե կոնկրետ ինչ է եղել՝ Stat News-ը չի հաղորդում։

Թեստավորումը դադարեցնելու որոշումը ինչ-որ արտառոց երևույթ չէ՝ պարզաբանել է Stat News-ը։ Դա միշտ էլ լինում է, երբ փորձարկման մասնակիցներից մեկի մոտ անսպասելիորեն որևէ հիվանդություն է ի հայտ գալիս։ Հակառակ դեպքում՝ փորձարկումը հնարավոր չի լինի անաչառ համարել։

Փոխանցում է BBC—ն։