09.09.2020 13:02

Covid-19-ի դեպքերի կտրուկ աճ Անգլիայում

Covid-19-ի դեպքերի կտրուկ աճ Անգլիայում

Անգլիայի բնակիչներին երկուշաբթի օրվանից կարգելվի հավաքվել վեցից ավելի հոգով, ընդ որում՝ թե՛ դրսում, թե՛ տանը, թե՛ զվարճանքի վայրերում, այդ թվում՝ փաբերում և ռեստորաններում։

Վերջին շաբաթներին բրիտանական իշխանությունները նշում են կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ և զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից։

Անցած երկուշաբթի կորոնավիրուս է հայտնաբերվել 2,9 հազար բրիտանացիների մոտ՝ դա մայիսից ի վեր ամենաբարձր օրական ցուցանիշն է։

Ընդհանուր առմամբ՝ երկրում արձանագրվել է 350 հազարից ավելի դեպք, մահացել է 41,5 հազար մարդ։

Արգելքը խախտելու դեպքում նախատեսվում է 100 ֆունտ տուգանք։ Խախտումը կրկնվելու դեպքում տուգանքը կարող է հասնել մինչև 3200 ֆունտի։

Փոխանցում է BBC-ն։