Իրանում պատրաստվում են մահապատժի ենթարկել ըմբիշ Նավիդ Աֆկարիին

Իրանում պետք է տեղի ունենա պրոֆեսիոնալ ըմբիշ Նավիդ Աֆկարիի մահապատիժը։
Հունա-հռոմեկան ոճի իրանցի ուժեղագույն ըմբիշներից մեկը՝ Աֆկարին, մահապատժի է դատապարտվել 2018 թ․ իրանական Շիրազում բողոքի ցույցերին մասնակցելու համար։
Մարմնամարզության համաշխարհային ընկերությունը, որը միավորում է ավելի քան 60 երկրների 85 հազար պրոֆեսիոնալ մարզիկների, Իրանի իշխանություններին կոչ է արել հետաձգել դատավճիռն ի կատար ածելը։
Շիրազում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվել էր պահապաններից մեկը։ Աֆկարին նրա մահվան մեջ մեղադրվողներից մեկն է։ Այդ գործով անցնող նրա երկու եղբայրները դատապարտվել են 54 և 27 տարվա ազատազրկման։ Նրանց դատապաշտպանները խոշտանգումների վերաբերյալ հայտարարություն են արել։
Ի պաշտպանություն Աֆկարիի՝ հանդես են եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պետքարտուղարությունը, մարզական ֆեդերացիաները, բայց դատավճիռն անփոփոխ է մնացել։
Փոխանցում է BBC-ն։