09.09.2020 13:54

Սվետլանա Տիխանովսկայան ռուսաստանցիների կոչ է անում «չտրվել ստերի ազդեցությանը»

Սվետլանա Տիխանովսկայան ռուսաստանցիների կոչ է անում «չտրվել ստերի ազդեցությանը»

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան ուղերձ է հղել ռուսաստանցիներին՝ կոչ անելով Բելառուսում կատարվող դեպքերի կապակցությամբ «ռուսաստանյան քարոզչության ստերի ազդեցության տակ չընկնել»։

«Ռուսաստանյան քարոզչությունը փորձում է առավելագույնս խեղաթյուրել այն ամենը, ինչ տեղի է ունենում Բելառուսում։ Ես ձեզ կոչ եմ անում չտրվել այդ ստերի ազդեցությանը և իմանալ, թե ինչու է բելառուսցի ժողովուրդը պահանջում, որ Լուկաշենկոն հեռանա»,- ուղերձում ասում է Տիխանովսկայան։ Նա շեշտել է, որ Լուկաշենկոն իշխանությունը պահում է բացառապես «ցուցարարներին բացառիկ դաժանությամբ ճնշելու շնորհիվ»։ Ավելի քան տասը հազար մարդ բերման է ենթարկվել, յոթը զոհվել են, հարյուրավոր մարդիկ բռնությունների ու կտտանքների են ենթարկվել, թվարկում է նա։

«Բողոքի շարժումը ոչ մի փուլում չի եղել պայքար Ռուսաստանի դեմ, ես վստահ եմ, որ չի էլ դառնա այդպիսին։ Մի հավատացեք քարոզչական ԶԼՄ-ներին և այն քաղաքական գործիչներին, որոնք հակառակն են պնդում։ Շատ կարևոր է չփչացնել հարաբերությունները  մեր ժողովուրդների միջև»,- շեշտել է ընդդիմադիր գործիչը։

Տիխանովսկայան շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի անկախ բլոգերներին և ԶԼՄ-ներին, որոնք «անաչառ և ազնվորեն» լուսաբանում են բողոքի ցույցերը Բելառուսում։

Փոխանցում է tvrain-ը։