09.09.2020 15:07

Քարդաշյան ընտանիքի ռեալիթի-շոուն մոտեցավ ավարտին

Քարդաշյան ընտանիքի ռեալիթի-շոուն մոտեցավ ավարտին

«Քարդաշյան ընտանիք» (Keeping Up With The Kardashians) շոուն փակվում է՝ 14 տարի եթերում լինելուց հետո, Twitter-ում գրել է Քիմ Քարդաշյան-Ուեսթը։

«Ծանր սրտով մենք՝ որպես ընտանիք, դժվար որոշում ընդունեցինք՝ հրաժեշտ տալ «Քարդաշյան ընտանիքին»»,- գրել է Քիմ Քարդաշյանը։

14 տարի եթեր դուրս եկած շոուն, իր 20 սեզոններով, գերաստղ է դարձրել Քարդաշյան ընտանիքի բոլոր անդամներին և միլիարդների եկամուտ է բերել նրանց։

Շոուի վերջին՝ 21-րդ սեզոնը եթեր դուրս կգա 2021 թ․ սկզբին, նշել է Քիմ Քարդաշյանը։

Փոխանցում է BBC-ն։