09.09.2020 16:21

Մինսկում ձերբակալել են Համակարգող խորհրդի ևս մի անդամի

Մինսկում ձերբակալել են Համակարգող խորհրդի ևս մի անդամի

Մինսկում ձերբակալել են ընդդիմության Համակարգող խորհրդի նախագահության անդամ, իրավաբան Մաքսիմ Զնակին։

«8։30 Մաքսիմը հարցազրույցի պիտի լիներ, բայց «զում» չմտավ։ Ես զանգահարեցի նրան, նա հասցրեց ասել՝ «ոնց որ թե ինչ-որ մեկը եկել է մեզ  մոտ» ու անջատեց։ Հիմա անհասանելի է»,- հաղորդել է Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ներկայացուցիչ Գլեբ Գերմանը։

Լրատվամիջոցներից մեկը նաև տեղեկացրել է, որ Մարիա Կոլեսնիկովայի բնակարանում, կարծես թե, խուզարկություն է կատարվում՝ այնտեղ դուռը ջարդելով՝ ներս են մտել քաղաքացիական հագուստով դիմակավոր մարդիկ։

Իսկ «Наша Нива»-ի տեղեկատվության համաձայն՝ «Անհայտ անձինք փորձում են մտնել Նոբելյան մրցանակակիր Սվետլանա Ալեքսիևիչի բնակարան»։

Փոխանցում է tvrain-ը։