09.09.2020 17:48

Թրամփը կհայտարարի զորքերի մի մասն Իրաքից, ապա՝ Աֆղանստանից դուրս բերելու մասին

Թրամփը կհայտարարի զորքերի մի մասն Իրաքից, ապա՝ Աֆղանստանից դուրս բերելու մասին

ԱՄՆ նախագահը, ինչպես սպասվում է, այսօր հայտարարելու է Իրաքում ԱՄՆ զորակազմի հերթական կրճատման մասին։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի՝ առաջիկա օրերին նաև կհայտարարվի զորքերի մի մասը Աֆղանստանից դուրս բերելու մասին։

Իրաքում այժմ կա մոտավորապես 5200 ամերիկյան զինվորական։ Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմում խոսում էին  զորակազմը մեկ երրորդով կրճատելու մասին։

Աֆղանստանում տեղակայված է մոտվորապես 8600 ամերիկացի զինծառայող։ Օգոստոսին Axios պարբերականին տված հարցազրույցում նախագահ Թրամփն ասել է, որ նրանց թիվն ուզում է կրճատել մինչև չորս հազար։

Փոխանցում է BBC-ն։