09.09.2020 10:55

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Ռոուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը Հայաստանում Ռոուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Շուրջ երկու ժամ տեւած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: