26.09.2012 13:07

«Կոնգրեսն օկուպացնել» չհաջողվեց. ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, որոնք փորձում էին ներխուժել Իսպանիայի խորհրդարան

«Կոնգրեսն օկուպացնել» չհաջողվեց. ոստիկանությունը ցրեց ցուցարարներին, որոնք փորձում էին ներխուժել Իսպանիայի խորհրդարան

Մադրիդում հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք վճռականորեն բողոքում էին երկրի կառավարության վարած քաղաքականության դեմ: Ցուցարարները դժգոհում էին ոչ միայն  ահռելի չափերի հասնող գործազրկությունից, այլև քաղաքական-տնտեսական համակարգից առհասարակ, ընդ որում՝ ոչ միայն Իսպանիայում, այլև ողջ Եվրամիությունում:

Սկզբում ամեն ինչ համեմատաբար խաղաղ էր: Իրավապահներն ամեն կերպ թույլ չէին տալիս, որպեսզի ցուցարարներն իրենց դժգոհությունները անմիջականորեն հայտնեն պատգամավորներին: Կոնգրեսի շենքի շուրջը դեռ մեկ տարի առաջ բարիկադներ էին կառուցվել, որոնք էլ ցուցարարները փորձում էին գրոհով գրավել: Երեկոյան կողմ շենքի մատույցներում իսկական մարտեր ծավալվեցին: Հաղորդվել է երկու կողմից առնվազն վաթսուն վիրավորների մասին,  գրեթե երեսուն հոգի՝ առավել ակտիվ ցուցարարներ ձերբակալվել են: