10.09.2020 09:29

Նադալը կմասնակցի Հռոմի «Մասթերս» մրցաշարին

Նադալը կմասնակցի Հռոմի «Մասթերս» մրցաշարին

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ կմասնակցի հաջորդ շաբաթ մեկնարկելիք Հռոմի «Մասթերս» մրցաշարին:

«Այս մրցաշարն ինձ համար կարևոր նշանակություն ունի, քանի որ ես կորտ եմ վերադառնում բավական երկար ընդմիջումից հետո»,- Նադալի խոսքը փոխանցում է AS-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 34-ամյա Նադալը հրաժարվել էր մասնակցել ԱՄՆ-ի Բաց առաջնությանը: