10.09.2020 11:01

Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Սամսոն Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսի ցավակցությունը Սամսոն Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հայ Ազգային Կոնգրեսը խորապես վշտացած է համաժողովրդական շարժման երկարամյա ու ակտիվ մասնակից Սամսոն Թովմասի Գրիգորյանի մահվան կապակցությամբ և իր ցավակցությունն է հայտնում մեր սիրելի ընկեր, քաղաքագիտության դոկտոր Արման Գրիգորյանին՝ սիրելի հոր կորստյան առիթով։

Սամսոն Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին, ժամը 18։00-ին՝ Շահումյանի գերեզմանատան ճանապարհին գտնվող «Լյուար» սգո սրահում։ Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.00-ին սգո թափորը նույն տեղից կշարժվի դեպի գյուղ Ախուրիկ (Գյումրի)։