10.09.2020 12:07

174 նոր դեպք, 210 ապաքինված

174 նոր դեպք, 210 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 174 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 45 հազար 326 է:

Ապաքինվել է եւս 210 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 41 հազար 233 է:

Մինչ այս պահը իրականացվել է 227 հազար 809 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 908 մարդ:

Մահացել է 1 քաղաքացի:

Պացիենտը եղել է  82 տարեկան կին, ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 906:

279 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: