10.09.2020 12:31

Բելառուս․ Եվրոպացի դիվանագետները հերթապահում են Ալեքսիևիչի բնակարանում

Բելառուս․ Եվրոպացի դիվանագետները հերթապահում են Ալեքսիևիչի բնակարանում

Երեկ Բելառուսի ուժայինները շարունակել են ընդդիմության Համակարգող խորհրդի «ջարդը»։

Նախագահության երկու անդամներ՝ Մարիա Կոլեսնիկովան և Մաքսիմ Զնակը, կալանավորվել են «իշխանությունը զավթելու» «գործով։ Ընդդիմադիրների շտաբներում և բնակարաններում խուզարկություններ են կատարվում։

Երկուշաբթի օրը առևանգված Մարիա Կոլեսնիկովան Մինսկի քննչական մեկուսարանում է։ Նրա կալանքը թույլատրել է դատախազությունը։ Զնակը անհետացել էր երեկ առավոտյան։ Նա, Կոլեսնիկովան և ընդդիմությունից իրավաբան Իլյա Սալեյը կալանավորվել են իշխանությունը զավթելու մեղադրանքով։

Երեկ առավոտյան Համակարգող խորհրդի մեկ այլ անդամ՝  Նոբելյան մրցանակակիր, գրող Սվետլանա Ալեքսիևիչը, հաղորդել էր, որ իր դուռը անդադար թակում են, և անհայտ հեռախոսահամարից զանգեր է ստանում։ Նույն օրը Ալեքսիևիչի տանը հավաքվել են եվրոպացի դիվանագետները, որպեսզի թույլ չտան կալանավորել նրան։ Շվեդիայի արտաքին գործերի նախարարը Twitter-ում լուսանկար է հրապարակել, որտեղ լրագրողները ճանաչել են Շվեդիայի դեսպանին և դիվանագետների՝ Գերմանիայից, Լիտվայից, Սլովակիայից և Չեխիայից։

Դիվանագետները մնացել են Ալեքսիևիչի տանը։ Նրանք որոշել են գիշեր-ցերեկ այնտեղ հերթապահել, ասել է ԵՄ երկրներից մեկի դիվանագիտական ներկայացուցիչը։

Ալեքսիևիչը հանդես է եկել ուղերձով, որւմ սեր է բացատրվել բելառուսցի ժողովրդին և պահանջել է ռուս մտավորականների աջակցությունը։

Փոխանցում է BBC-ն։