10.09.2020 13:05

Մայք Փոմփեո․ «Դա վատ է ռուսաստանցիների համար և վատ է Ռուսաստանի համար»

Մայք Փոմփեո․ «Դա վատ է ռուսաստանցիների համար և վատ է Ռուսաստանի համար»

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն չորեշաբթի կարծիք է հայտնել, որ Ալեքսեյ Նավալնիի թունավորումը պատվիրել է Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարությունը։

«Դեռ էական է այն բանի հավանականությունը, որ դա նախաձեռնվել է ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից»,- հայտարարել է Փոմփեոն ռադիոյին տված հարցազրույցի ընթացքում։

Վաշինգտոնը քննարկում է միջադեպին արձագանքելու զանազան տարբերակներ։

«Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի դա չկրկնվի։ Կարծում եմ՝ աշխարհը բավական հասունացել է և սկսել է հասկանալ, որ նորմալ երկրներն այդպես չեն աշխատում։ Դա ռուսների վրա թանկ կնստի»,- ասել է պետքարտուղարը։

Նախորդ օրը գերմանական Die Zeit պարբերականը հանդես է եկել պնդմամբ, որ Նավալնիին թունավորել են «Նովիչոկի»՝ նախկինում անհայտ մի տարբերակով, և թունավորողների ծրագրի համաձայն՝ նա պետք է մահանար դեռ ինքնաթիռում։ «Նովիչոկի» այդ տեսակը մինչ Նավալնիի վրա հարձակումը հայտնի չի եղել փորձագետներին, այն «ավելի վտանգավոր և մահացու է, քան «Նովիչոկ» ընտանիքի մյուս՝ արդեն հայտնի նյութերը», գրոմ է Die Zeit-ը։

Փոխանցում է BBC-ն։