10.09.2020 14:26

Ուլիցկայան՝ Ալեքսիևիչին․ «Բելառուսը վերապրում է այն, ինչ սպասվում է Ռուսաստանին»

Ուլիցկայան՝ Ալեքսիևիչին․ «Բելառուսը վերապրում է այն, ինչ սպասվում է Ռուսաստանին»

Բելառուսցի Նոբելյան մրացանակի դափնեկիր Սվետլանա Ալեքսիևիչը ուղերձ էր հղել ռուս մտավորականությանը։

«Ես ուզում են դիմել ռուս մտավորականությանը՝ այդպես անվանենք՝ հին սովորույթի համաձայն։ Ինչո՞ւ եք լռում։ Մենք միայն աջակցության հատուկենտ ձայներ ենք լսում։ Ինչո՞ւ եք դուք լռում, երբ տեսնում եք, թե ինչպես են տրորում փոքրաթիվ, հպարտ ժողովրդին։ Մենք դեռևս ձեր եղբայրներն ենք»,- գրել է Ալեքսիևիչը։

Ամենահանրահայտ ժամանակակից ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայան պատասխան նամակ է հղել Ալեքսիևիչին, որում, մասնավորապես, ասվում է․

 «Սիրելի Սվետլանա։ Բելառուսն այսօր վերապրում է այն, ինչը, ամենայն հավանականությամբ, ինչ-որ ժամանակ անց ստիպված է լինելու ապրել Ռուսաստանը։ Մեզ բոլորիս համար Բելառուսի վերջին շաբաթների դեպքերը մեր մոտ ապագայի մոդելն են։

Հանգիստ և, ինչպես մեզ էր միշտ թվում՝ բավական իներտ ժողովուրդը, պարզվեց, ավելի զգայուն է  իշխանության չարագույժ ախորժակի նկատմամբ՝ ի դեմս ապաշնորհ բռնապետի, և արտահայտվեց ամենաարժանապատիվ ձևով՝ բազմահազարանոց ցույցերի հավաքվելով այդ իշխանավորի նստավայրի դիմաց և արտահայտելով իր կարծիքը։ Մարդիկ, որոնք այլևս չեն ուզում հաշտվել անսահմանափակ իշխանությունից խելքը թռցրած կիսագրագետ մարդու իշխանության հետ։ Դուրս են եկել խաղա՛ղ ցույցերի՝ առանց ցուցափեղկեր կոտրելու և ավտոմեքենաներ այրելու։

Իմ կյանքում ոչ մի րոպե իշխանություններն ինձ դուր չեն եկել, ոչ մեկը, ո՛չ ստալինյանը, ո՛չ հետստալինյանը, ո՛չ հետխորհրդայինը, ո՛չ պուտինյանը։ Բայց իր կյանքի մեծ մասը անամոթ քարոզչության ներքո անցկացրած  խորհրդային մարդու կենսափորձը ինձ լավ իմունիտետ էր տվել։

Բելառուսի դեպքերը խարխլեցին կյանքի հովվերգական պատկերը․ պարզվեց, որ իշխանությունը ատամ է ցույց տալիս, հենց որ վտանգ է զգում իր անժամկետ և ապօարինի գոյության նկատմամբ։

Մենք բոլորս՝ ասում եմ ընկերներիս, համախոհներիս անունից, որոնք քիչ չեն, մեծագույն լարումով հետրում ենք Բելառուսից հասնող լուրերին։ Գիտենք ձերբակալությունների մասին, և նոր, հիաշալի առաջնորդների ի հայտ գալու մասին, և հասկանում ենք, որ ձեր երկրում տեղի է ունեցել մի բան, որ վաղը կարող է լինել նաև Ռուսաստանում։

Ջերմ ողջույններս, առողջություն եմ մաղթում և ուժ, մաղթում եմ, որ ապրես  բութ ու սրտխառնոց առաջացնող իշխանությունից ազատ երկրում։ Ինձ նույնպես, թանկագինս, նույնն եմ ցանկանում»։

Փոխանցում է BBC-ն։