10.09.2020 15:09

Spiegel. Նավալնին լրիվ գիտակցության է եկել

Spiegel. Նավալնին լրիվ գիտակցության է եկել

Ալեքսեյ Նավալնին լրիվ գիտակցության է եկել։ Նա արդեն կարողանում է խոսել և հիշում է ինքնաթիռում տեղի ունեցածի որոշ դրվագներ։

Այդ մասին հաղորդել է գերմանական Spiegel պարբերականը։ Հոդվածում նաև ասվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը ֆիզիկապես կարող է վերականգնվել առնվազն 90 տոկոսով, իսկ հոգեպես նա արդեն, ըստ էության, լիովին վերականգնվել է։

Բեռլինի ոստիկանությունը ուժեղացրել է Charite կլինիկայի պաշտպանությունը, ինչը պայմանավորված է նրանով, որ Նավալնին արդեն կարող է ավելի շատ այցելուներ ընդունել։

Միևնույն ժամանակ, ընդդիմադիր քաղաքական գործչի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը Twitter-ում գրել է, որ հոդվածում շատ բան չափազանցված է, և այն փաստական անճշտություններ է պարունակում։

Փոխանցում է euronews-ը։