10.09.2020 16:17

Коммерсант․ Իվան Սաֆրոնովն ուզում է հասկանալ մեղադրանքի էությունը

Коммерсант․ Իվան Սաֆրոնովն ուզում է հասկանալ մեղադրանքի էությունը

«Коммерсант»-ի նախկին թղթակից և «Ռոսկոսմոսի» ղեկավարի խորհրդական Իվան Սաֆրոնովը քննչական մեկուսարանից միջնորդություն է ուղարկել Անվտանգության դաշնային ծառայությանը՝ խնդրելով, ի վերջո, բացատրել, իրեն ներկայացված պետական դավաճանության մեղադրանքի էությունը, հաղորդում է Коммерсант-ը։

Ինչպես իր միջնորդության մեջ նշել է Սաֆրոնովը, միակ բանը, որն ինքը հասկացել է իրեն ներկայացված մեղադրանքի որոշումից, այն է, որ ինքը «ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկին չճշտված հանգամանքներում», իբր, «ինչ-որ պետական գաղտնիք է հայտնել», որի մասին ինքն անձամբ նվազագույն պատկերացում անգամ չունի։

«Ամեն ինչ՝ ոնց որ հայտնի հեքիաթում է․ «գնա այնտեղ՝ չգիտեմ որտեղ, գտիր այն՝ չգիտեմ ինչ»։ Մեղադրանքի էության մասին ինձ ուրիշ բան հայտնի չէ»,- գրել է Իվան Սաֆրոնովը։

Սաֆրոնովը ձերբակալվել է 2020 թ․ հուլիսի 7-ին, Չեխիայի հատուկ ծառայությունների հետ համագործակցության և նրանց Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներ ռուսաստանյան զենք մատակարարելու վերաբերյալ գաղտնի նյութեր տրամադրելու կասկածանքով։ Նրան պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։ Սաֆրոնավին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։

Փոխանցում է BBC-ն։