10.09.2020 17:11

Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում չհակամարտել Ռուսաստանի դեմ

Սաակաշվիլին խոստացել է վարչապետ դառնալու դեպքում չհակամարտել Ռուսաստանի դեմ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընտրողներին խոստացել է, որ հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հաղթանակի և վարչապետի պաշտոնն ստանձնելու դեպքում ինքը չի հակամարտի Ռուսաստանի հետ, հաղորդել է Интерфакс-ը։

Սաակաշվիլին հայտարարել է, որ կլուծի ներքին խնդիրները երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես՝ ներքն տարածքների խնդիրը։

«Այժմ հարկավոր է երկիրը դուրս բերել ճահճից, այլ ոչ թե ինչ-որ մեկի հետ հակամարտության մեջ մտնել»,- նշել է նախկին նախագահը։

Նա նաև ասել է, որ վերջին ժամանակներս շատ բան է վերաիմաստավորել։ «Ես այլևս այն Միշան չեմ, որ առաջ էի»,- ասել է Սաակաշվիլին՝ հավելելով, որ պատրաստ է ղեկավարել վրացական կառավարությունը երկու տարուց ոչ ավելի ժամանակով, իսկ հետո կվերադառնա Ուկրաինա։

«Ես արդեն իսկ մտել եմ պատմության մեջ, բայց Վրաստանում դեռ շատ բան կա փոխելու, որպեսզի երկիրը չկործանվի»,- եզրափակել է քաղաքական գործիչը։

Փոխանցում է gazeta.ru-ն։