11.09.2020 11:35

177 նոր դեպք, 201 ապաքինված

177 նոր դեպք, 201 ապաքինված

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, Հայաստանում կորոնավիրուսի 177 նոր դեպք է հաստատվել:

Մինչ այժմ հաստատված դեպքերի թիվը 45 հազար 503 է:

Ապաքինվել է եւս 201 մարդ. մինչ այժմ ապաքինվածների թիվը 41 հազար 434 է:

Մինչ այս պահը իրականացվել է 231 հազար 259 թեստ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 880 մարդ:

Մահացել են 3 քաղաքացիներ:

Պացիենտները եղել են 63 (կին), 59 (տղամարդ) եւ 57(կին) տարեկան:

Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ:

Մահերի ընդհանուր թիվը դարձավ 909:

280 քաղաքացիներ էլ, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել են այլ պատճառներով: