11.09.2020 12:13

Թրամփը և Բայդենը հարգանքի տուրք կմատուցեն Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

Թրամփը և Բայդենը հարգանքի տուրք կմատուցեն Սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին

Այսօր 2001 թ․ սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում կատարված ահաբեկչական հարձակումների տարելիցն է՝  ողբերգություն, որի ընթացքում զոհվեց 2977 մարդ։ Դա ահաբեկությունների պատմության ընթացքում  զոհերի թվով ամենախոշոր ահաբեկչական գործողությունն էր։

Դործող նախագահ Դոնալդ Թրամփը և առաջիկա նախագահական ընտրություններում նրա մրցակից, դեմոկրատ Ջո Բայդենը այսօր կմեկնեն Փենսիլվանիա նահանգ՝ հիշատակի արարողության։ Իսլամիստ ահաբեկիչների զավթած օդանավերից մեկը ընկել էր Փենսիլվանիա նահանգում, դաշտում։

Ամենամյա արարողությունն այս անգամ տեղի կունենա սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններով։ Գործող նախագահին կուղեկցի առաջին տիկինը՝ Մելանյա Թրամփը։

Փոխնցում է BBC-ն։