11.09.2020 13:53

Նեբենզյան անիմաստ է համարում Նավալնիի թունավորման հետաքննությունը

Նեբենզյան անիմաստ է համարում Նավալնիի թունավորման հետաքննությունը

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ռուսաստանյան կողմը որևէ հիմք չի տեսնում Ալեքսեյ Նվալանիի թունավորման հետաքննության համար։

«Մենք որևէ հիմք չունենք հետաքննություն սկսելու համար։ Մեր բժիշկները, որոնք, ի դեպ, փրկել են Ալեքսեյ Նվալնիին, նրա անալիզներում որևէ քիմիական զենքի հետք չեն գտել։ Մենք որևէ ապացույց չենք ստացել Գերմանիայից, որոնք թույլ կտային եզրակացնել, որ խոսքը կանխամտածված հանցագործության մասին է»,- հայտարարել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։

Նա նաև կասկած է հայտնել, որ այդ ամենը «ինչ-որ բեմադրված խաղ է»։ «Եվ դա մեզ դրդում է հռետորական հարց բարձրացնել՝ ում որ դա ձեռնտու էր, նա էլ արել է»,-հայտարարել է Վասիլի Նեբենզյան։

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Չերիտ Նորման-Շալեն իր հերթին հայտարարել է․ «Ռուսաստանը նախկինում կիրառել է «Նովիչոկ» խմբի թունանյութը։ Ռուսաստանի բնակիչներն իրավունք ունեն իրենց կարծիքն ազատորեն հայտնելու՝ առանց վախենալու, որ դրա համար իրենց կպատժեն»։

Փոխանցում է BBC-ն։