11.09.2020 14:38

Microsoft. Ռուս հակերները կրկին փորձում են միջամտել ԱՄՆ ընտրություններին

Microsoft. Ռուս հակերները կրկին փորձում են միջամտել ԱՄՆ ընտրություններին

Microsoft ընկերությունը նախազգուշացրել է , որ Ռուսաստանի հետ կապված Strontium հակերական ընկերությունը փորձում է միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին։

Ինչպես ուրբաթ գիշեր հայտարարել է ընկերությունը, նրա վերլուծաբանները արտասահմանյան հակերական խմբերի ակնհայտ ակտիվություն են նկատում, որը միտված է միջամտելու ընտրություններին։

Սպառնալիքի տակ է ինչպես դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենի, այնպես էլ Դոնալդ Թրամփի ընտրարշավը, ասել են Microsoft-ում։

Srortium խմբի հակերների թիրախն են դարձել 200-ից ավելի կազմակերպություններ, որոնցից շատերը կապ ունեն ամերիկյան կուսակցությունների հետ։

«Ինչպես ականատես էինք եղել 2016 թ․, Stortium-ը հավաքագրում է օգտատերերի լոգինները և գաղտաբառերը, որպեսզի վարկաբեկի նրանց ակաունտները։ Ենթադրաբար՝ դա արվում է հետախուզական տվյալներ հավաքագրելու կամ միջամտելու գործողություն իրականացնելու նպատակով»,- հայտարարել է Microsoft-ի անվտանգության հարցերով փոխնախագահ Թոմ Բերթը։

Stortium հակերական խումբը, որը հայտնի է նաև որպես Fancy Bear կամ APT28, համարվում է, որ պատասխանատու է ԱՄՆ 2016 թ․ նախագահական ընտրություններում միջամտության, մեկ տարի առաջ Անգելա Մերկելի փոստը կոտրելու, Covid-19-ի պատվաստանյութի գիտական մշակումները հափշտակելու փորձի և այլ նմանատիպ դրվագների համար։

Սակայն միայն ռուսաստանցի հակերները չեն աշխատում, ասում են Microsoft-ում։ Ընկերության տվյալներով՝ Ջո Բայդենի շտաբի հետ կապված մարդիկ ենթարկվել են չինացի կիբեռհանցագործների հարձակմանը, իսկ իրանցի հակերները շարունակում են փորձերը՝ կոտրելու այն մարդկանց համակարգիչները, որոնք համագործակցում են Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի հետ։

Փոխանցում է BBC-ն։