11.09.2020 15:09

Լիտվան կոչ է անւմ Տիխանովսկայային ճանաչել Բելառուսի նախագահ

Լիտվան կոչ է անւմ Տիխանովսկայային ճանաչել Բելառուսի նախագահ

Լիտվայի Սեյմը աշխարհի երկրներին կոչ է արել Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել Բելառուսի ընտրված նախագահ։

Հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Լիտվայի բանաձևում անվանվում է անօրինական առաջնորդ, որը «զավթել է իշխանությունը»։

Բացի այդ՝ փաստաթղթի հեղինակները Ռուսաստանից պահանջում են չմիջամտել Բելառուսի ներքին գործերին։

Ալեքսանդր Լուկաշենկոյի գործողությունները մերձբալթյան հանրապետության խորհրդարանականներն առաջարկում են համարել «բելառուսցի ժողովրդի ինքնիշխանության սահմանափակում», հանցագործություն բելառուսցիների դեմ և ոչ օրինակարգ, իրավաբանական ուժ չունեցող գործողություններ։

Փոխանցում է gazeta.ru-ն։