11.09.2020 16:24

Ահմեդ Զակաևը տեղեկացրել է Չեչնիայում իր հարազատներին ձերբակալելու մասին

Ահմեդ Զակաևը տեղեկացրել է Չեչնիայում իր հարազատներին ձերբակալելու մասին

Չեչեն նախկին դաշտային հրամանատար Ահմեդ Զակաևը BBC-ին պատմել է, որ իր երկու եղբայրներին և երկու քույրերին ուժայինները տնից տարել են։

Երկու օր առաջ Զակաևը տեսաուղերձով դիմել էր Չեչնիայի իշխանություններին և խստորեն դատապարտել  այն տեսահոլովակը, որում երիտասարդը ինքնախարազանում է իրեն՝ իշխանություններին քննադատելու համար։

Տեսահոլովակը, որում երիտասարդն սկզբում հայհոյում է ինքն իրեն, ապա ինքն իրեն բռնության է ենթարկում, սոցցանցերում էր հայտնվել սեպտեմբերի 7-ին։ Տղան ասում է, որ իր անունը Սալման Տեպսուրկաև է, ինքը 19 տարեկան է և արժանի է պատժի, քանի որ վիրավորել է չեչեն կանանց, ոստիկաններին և իշխանության ներկայացուցիչներին։ «Չեչենական ավանդույթով՝ նման խոսքերի համար կամ նստեցնում են շշվի վրա, կամ ճակատից կրակում են։ Ես չուզեցի, որ ինձ գնդակահարեն, դրա համար էլ նստեցի շշի վրա»,- պատմում է երիտասարդը։

Հաջորդ օրը Զակաևն իր տեսաուղերձում պնդում է, որ նրանք, ովքեր այդ երիտասարդին նման ստորացման են ենթարկել, չեն կարող իրենց համարել չեչեններ։ «Դա ճնշում չէ, և այն, ինչով դուք զբաղվում եք՝ քաղաքականություն չէ։ Դուք անամոթ շներ եք»,- հայտարարել է Զակաևը և Չեչնիայի բնակիչներին կոչ արել ցույց տալ իրենց դժգոհությունը իշխանություններից։

Փոխանցում է BBC-ն։