12.09.2020 09:00

US Open. Ազարենկան և Օսական՝ եզրափակիչում

US Open. Ազարենկան և Օսական՝ եզրափակիչում

ԱՄՆ-ի Բաց առաջնությունում սեպտեմբերի 11-ին տեղի են ունեցել կանանց մենախաղի կիսաեզրափակիչի հանդիպումները:

Բելառուսը ներկայացնող Վիկտորիա Ազարենկան 1:6, 6:3, 6:3 հաշվով հաղթանակ է տարել ամերիկացի Սերենա Ուիլիամսի նկատմամբ, իսկ Ճապոնիան ներկայացնող Նաոմի Օսական 7:6, 3:6, 6:3 հաշվով առավելության է հասել ամերիկացի Ջենիֆեր Բրեդիի նկատմամբ:

Վիկտորիա Ազարենկա - Նաոմի Օսակա եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 13-ին: