12.09.2020 12:28

Կորոնավիրուսից ապաքինված Միրալեմ Պյանիչը միացել է «Բարսելոնային»

Կորոնավիրուսից ապաքինված Միրալեմ Պյանիչը միացել է «Բարսելոնային»

Կորոնավիրուսով վարակված եւ ապաքինված Միրալեմ Պյանիչը միացել է «Բարսելոնային»։ Կատալոնական ակումբը 30-ամյա բոսնիացի կիսապաշտպանին ձեռք էր բերել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսից»։

«Ողջունում եմ «Բարսելոնայի» բոլոր ֆանատներին։ Ես շատ հպարտ եմ եւ երջանիկ լինել այստեղ։ Անհամբեր սպասում եմ այն պահին, երբ կխաղամ «Կամպ Նոու» ստադիոնում»,- Պյանիչի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։

«Բարսելոնան» Պյանիչի համար «Յուվենտուսին» վճարել է 60 միլիոն եվրո։