12.09.2020 13:00

«Ռոմայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ

«Ռոմայի» ֆուտբոլիստը տեղափոխվեց ՊՍԺ

Իտալական «Ռոմայի» 29-ամյա իտալացի պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին մեկ տարվա վարձակալության պայմանագրով տեղափոխվեց Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Հաջորդ ամռանը ՊՍԺ-ն իրավունք կունենա 9 միլիոն եվրոյով ձեռք բերել Ֆլորենցիի տրանսֆերային իրավունքը։

«Ես շատ հպարտ եմ եւ երջանիկ միանալ ՊՍԺ-ին, որը խոշորագույններից մեկն է Եվրոպայում։ Դրա վկայությունն է նաեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հասնելը։ Շատ եմ ցանկանում հնարավոր ամեն ինչ անել ՊՍԺ-ի եւ փարիզյան ակումբի երկրպագուների համար։ Դրված են լուրջ խնդիրներ եւ մեծ հաճույք եւ պատիվ կլինի մասնակցել այդ խնդիրների լուծմանը»,- Ֆլորենցիի խոսքը մեջբերում է ՊՍԺ-ի կայքը։

Անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Ֆլորենցին վարձավճարով անցկացրել էր իսպանական «Վալենսիայում»։ Ֆլորենցին Իտալիայի հավաքականի խաղացող է 2012 թվականից։