13.09.2020 09:30

ԱՄՆ-ի բաց առաջնություն․Սերենա Ուիլյամսը զիջեց Վիկտորյա Ազարենկային

ԱՄՆ-ի բաց առաջնություն․Սերենա Ուիլյամսը զիջեց Վիկտորյա Ազարենկային

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը դուրս մնաց ԱՄՆ բաց առաջնությունից: 

Նյու Յորքում ընթացող կանանց մենախաղի կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսի մրցակիցը բելառուս Վիկտորյա Ազարենկոա էր: 1 ժամ 53 րոպե ձգված մրցախաղում Ազարենկան հաղթեց երեք սեթերից հետո 1:6, 6:3, 6:3 հաշվով:

2013 թվականից ի վեր բելառուս թենիսիստն առաջին անգամ է դուրս գալիս Մեծ սաղավարտի մրցաշարերից մեկ եզրափակիչ: 

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր: